Պորոշենկոն խայտառակվել է մամուլի ասուլիսի ժամանակ՝ մոռանալով ուկրաիներենը (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնվել է անհարմար իրավիճակում՝ Կիևում կայացած ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ՝ իր ելույթում: Ուկրաինացի առաջնորդը մոռացել է, թե ինչպես է ուկրաիներեն հնչում «դրամապանակ» բառը և դիմել է մամուլի քարտուղարի օգնությանը:
«Ի տարբերություն շատերի՝ ես ֆինանսական խորհրդատուների կարիքը չունեմ, ոչ էլ...«դրամապանակ», ինչպես կլինի», - դիմել է Ուկրաինայի նախագահը՝ մամուլի քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոյին:
«Гаманэць»,- ասել է մամուլի խոսնակը:
«... Ոչ էլ «гаманэць»-ների: Ես բավականաչափ գումար եմ վաստակել», - եզրափակեց նախագահը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)