«Գազպրոմ»-ը չեղյալ է հայտարարել թուրքմենական գազի գնման պայմանագիրը
ԱՐԽԻՎ
«Գազպրոմ»-ը չեղյալ է հայտարարել թուրքմենական գազի գնման պայմանագիրը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը հղում կատարելով «Ինտերֆաքս»-ին, այս մասին հայտնում է «Թուրքմենգազ» պետական կոնցեռնի լրատվական ծառայությունը: Հունվարի 4-ին «Թուրքմենգազ»-ը տեղեկացրել էր այն մասին, որ &l aquo;Գազպրոմ»-ը ծանուցել է հունվարից թուրքմենական գազի ընդունումը դադարեցնելու մասին:
2015 թվականին ռուսական կոնցեռնը հայտարարել է տարեկան ընդամնեը 4 մլրդ խմ թուրքմենական գազի գնման մասին: Այս ցուցանիշը նախորդ տարիների համեմատ նվազել է: «Գազպրոմ»-ը 2015 թվականի հունիսի 8-ին հայց է ներկայացրել Ստոկհոլմի արբիտրաժային դատարան' պահանջելով վերանայել պայմանագրով նախատեսված գազի գինը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)