Քաղաքացին ցած է նետվել կամրջից (լրացված)
ԱՐԽԻՎ
ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Արմեն Նարիմանյանը հայտնել է, որ հունվարի 15-ին՝ ուշ երեկոյան՝ 23:27-ին, ԼՂՀ արտակարգ իրավիճակների պետծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի «Մազ» կոչվող կամրջի տակ դիակ կա:
Ծառայության աշխատակիցները անմիջապես մեկնել են դեպքի վայր, և ԼՂՀ ոստիկանության աշխատակիցների մասնակցությամբ դիակը դուրս է բերվել կամրջի տակից:
Ա. Նարիմանյանի տեղեկացմամբ, պարզվել է դիակի ինքնությունը. նա 1972թ.-ի ծնված Ս. Սաչյանն է, ով ՀՀ Աբովյան քաղաքի բնակիչ էր: Դեպքի մանրամասները ճշտվում են:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)