Չավուշօղլուն Հայաստանի հետ հարաբերությունների նորմալացումը դարձյալ կապել է ԼՂ խնդրի լուծման հետ
ԱՐԽԻՎ
Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Մեւլութ Չավուշօղլուն Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների նորմալացման հարցը դարձյալ կապել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հետ:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական ԶԼՄ-ները, Թուրքիայում անցկացված միջազգային համաժողովում, պատասխանելով հարեւան երկրների հետ հարաբերութունների մասին հարցին, Չավուշօղլուն ասել է. «Առանց ԼՂ խնդրի լուծման հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին խոսք անգամ չի կարող լինել»:
«Ադրբեջանի խնդիրն անմիջականարորեն վերաբերում է նաեւ Թուրքիային»,- հավելել է նա:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)