ՀԱԿ-ն առաջարկներ է ներկայացրել նոր ընտրական օրենսգրքում ներառելու համար
ԱՐԽԻՎ
Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցությունը առաջարկներ է ներկայացրել նոր ընտրական օրենսգրքում ներառելու համար: Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնել է ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը: «Ընտրական օրենսգրքով պետք է սահմանվի, որ յուրաքանչյուր ընտրատեղամասում պետք է տեղադրվեն տեսախցիկներ ու լինի օնլայն թողարկում, որպեսզի ցանկացած մարդ կարողանա տեսնել' ինչ է կատարվում ընտրատեղամասերում: Նաև պետք է սահմանվի, որ ընտրություններից հետո հրապարակվեն ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները, հնարավորություններ պետք է ստեղծվեն քվեաթերթիկները բացելու ու ստուգելու համար»,- նշեց Զուրաբյանը:
«Շատ կարևոր է, որ ստեղծվեն այնպիսի մեխանիզմներ, որպեսզի ընտրությունները մաքուր լինեն՝ անկախ նրանից, թե ինչ համակարգ է երկրում գործում։ Մեր կոչն է իշխանություններին՝ չշեղել խնդիրը բուն նպատակից»,- ասաց նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)