Սեյրան Օհանյանը Աստանայում կմասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
ԱՐԽԻՎ
2012թ. մայիսի 3-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում կայանալիք ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով, մայիսի 2-ին Աստանա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Այդ մասին ասված է ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրությունում:
Նիստի ընթացքում քննարկվելու են Հայաստանի Հանրապետության տարածքում ս.թ սեպտեմբերին անցկացվելիք «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությանը վերաբերող հարցեր, ՀԱՊԿ-ի անդամ պետությունների ռազմական համագործակացության զարգացման ու կատարելագործաման համատեղ միջոցառումներին առնչվող խնդիրներ:
Այցի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարարը հանդիպում կունենա Ղազախստանի իր պաշտոնակցի հետ, կայցելի սպառազինության ու ռազմական տեխնիկայի «ԿԱԴԵՔՍ-2012» միջազգային ցուցահանդես:
ՀԱՊԿ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարներին կընդունի նաև Ղազախստանի Հանրապետության նախագահ Նուրսուլթան Նազարբաևը:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի