Դինքի հիշատակին միջոցառումներ կկազմակերպվեն աշխարհի տարբեր անկյուններում
ԱՐԽԻՎ
Պոլսահայ լրագրող, «Ակոս» պարբերականի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության իններորդ տարելիցի առնչությամբ հիշատակի արարողություններ տեղի կունենան աշխարհի տարբեր երկրներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հունվարի 19-ին հիշատակի արարողություններ կկայանան Թուրքիայի երեք քաղաքում' Ստամբուլում, Անկարայում և Բուրսայում:
Գերմանիայի Բեռլին և Քյոլն, Շվեդիայի Ստոկհոլմ քաղաքները ևս միացել են Դինքի հիշատակին' միջոցառումներ կազմակերպով քաղաքների թվին:
Կանադայի մայրաքաղաք Օտտավայում հիշատակի արարողությունը տեղի կունենա հունվարի 24-ին, իսկ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում' փետրվարի 8-ին:
Հունվարի 19-ին Երևանում ևս նախատեսվում է միջոցառում, որի մասնակիցները 17:00-ին կհավաքվեն քաղաքապետարանի մոտ' անցկացնելով ստորագրահավաք և պահանջելով, որ քաղաքի փողոցներից մեկը անվանվի Դինքի անունով: Ստորագրահավաքից հետո ներկաները քայլերթ կիրականացնեն դեպի Հանրապետության հրապարակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)