Քիշնևի կենտրոնում վերսկսվել է բողոքի բազմահազարանոց ակցիան
ԱՐԽԻՎ
Քիշնևի կենտրոնում վերսկսվել է բողոքի բազմահազարանոց ակցիան: Ինչպես իրադարձությունների վայրից տեղեկացնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը, բողոքավորները շրջափակել են խորհրդարանի շենքը, ցուցարարների թիվը շարունակում է աճել:
Ոստիկանության գնահատումների համաձայն՝ ակցիային 10 հազար մարդ է մասնակցում: Նրանք պահանջում են չեղյալ հայտարարել կառավարության կազմի հաստատման շուրջ հունվարի 20-ին անցկացված քվեարկությունը, կազմացրել խորհրդարանը և նշանակել վաղաժամկետ ընտրությունների օրը:
Հավաքվածները ներկայացնում են աջ «Քաղաքացիական պլատֆորմ DA»-ն, ինչպես նաև ձախամետ «Սոցիալիստների կուսակցությունը և «Մեր կուսակցությունը»:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքս»-ը, բողոքի ակցիայի մասնակիցները պարզել են Մոլդովայի պետական դրոշները և վանկարկում են՝ «Վաղաժամկետ ընտրություններ», «Կորչի խորհրդարանը», «Ոչ՝ օլիգարխների կառավարությանը», «Ավազակներին՝ բանտ»:
Մոլդովայի մայրաքաղաքի կենտրոնում ուժեղացված են անվտանգության միջոցները:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը