Քրեակատարողական հիմնարկում Գևորգ Սաֆարյանի խոշտանգամն մասին լուրերն իրականությանը չեն համապատասխանում
ԱՐԽԻՎ
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանի վերաբերյալ 2016 թվականի հունվարի 21-ին հերթական անգամ համացանցում' azatutyun. am կայքում, հրապարակվել է «փաստաբանը կրկին ահազանգում է' Գևորգ Սաֆարյանը բռնության և խոշտանգման է ենթարկվել» հոդվածը, որի համաձայն' կալանավորված անձ Գևորգ Սաֆարյանը քրեակատարողական հիմնա րկում բռնությունների, ընդհուպ խոշտանգման աստիճանի բռնությունների է ենթարկվում:
Հրապարակման կապակցությամբ կատարվել է ուսումնասիրություն. կալանավորված անձ Գ.Սաֆարյանը բժշկի կողմից ենթարկվել է մարմնական զննության, որի արդյունքում որևէ մարմնական վնասվածք կամ բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից: Գևորգ Սաֆարյանը հայտարարել է, որ որևէ մարմնական վնասվածք չունի, ներկա պահին իր առողջությանը կամ կյանքին որևէ վտանգ չի սպառնում, ոչ հիմնարկի ծառայողների և ոչ էլ դատապարտյալների հետ որևէ խնդիր չունի:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)