Opportunity մարսագնացը տոնել է Մարսի վրա կյանքի 12-րդ տարեդարձը
ԱՐԽԻՎ
Opportunity վետարան մարսագնացը, որը Մարսի մակերեւույթին վայրԷջք Է կատարել 2004 թվականի հունվարին, հաջողությամբ դիմացել Է «ձմռանը» եւ տոնել Կարմիր մոլորակի վրա իր աշխատանքի 12-րդ տարեդարձը՝ ուսումնասիրելով ապարների նմուշներն Ինդեւոր խառնարանի եզրի Մարաթոնի հովիտներում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով NASA-ին:
«Opportunity-ն այս ձմեռ քուն չի մտել եւ շատ ակտիվ Է մնացել հատկապես այն բանի շնորհիվ, որ ապարատի արեւամարտկոցներն զգալիորեն ավելի մաքուր են եղել, քան նախորդ ձմեռային սեզոններին:
Էներգիայի բարձր մակարդակը մեզ թույլ կտա այս տարի ավարտել Մարաթոնի հովտի ուսումնասիրումը եւ շարունակել առաջշարժումը»,- հայտարարել Է առաքելության ղեկավար Ջոն Քալլասը Փասադենայում (ԱՄՆ) NASA-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայից:
Այժմ Opportunity-ն ուսումնասիրում Է ապարներն Ինդեւոր խառնարանի եզրի այսպես կոչված Մարաթոնի հովտում, որտեղ, ինչպես ցույց են տալիս արբանյակային տվյալները, կան կավեր եւ այլ ապարներ, որոնք գոյացել են ջրի առկայությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)