Սեյրան Օհանյանը խորհուրդ է տալիս ուշադրություն չդարձնել ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցի սուտ նյութերին
ԱՐԽԻՎ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ԼՂՀ իշխանություններին խորհուրդ է տալիս ԵԽԽՎ-ում Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցում առկա սուտ նյութերին ուշադրություն չդարձնել և շարունակել այն քաղաքականությունը, որը իրականացվել է այս տարիների ընթացքում: Վերջինս նշել է նաև, որ ԼՂՀ իշխանությունները ջրային տնտեսության և ջրային քաղաքականության առումով ճիշտ ուղղություն են որդեգրել և հատկապես Սարսանգի ջրամբարում այդ աշխատանքները պետք է շարունակվեն:
«Խորհուրդ կտամ սուտ նյութերին ուշադրություն չդարձնել և, հատկապես Սարսանգի ջրամբարում, շարունակել ջրային տնտեսության քաղաքականությունը, որտեղ նաև սոցիալական առումով համապատասխան միջոցառումներ են կատարվում»,- ասել է Սեյրան Օհանյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)