Սեյրան Օհանյանը շեշտեց, որ ՌԴ-ից ստացվող սպառազինության հետ կապված խնդիր չկա
ԱՐԽԻՎ
Հայաստանի Զինված ուժերը ռազմական և ռազմատեխնիկակկան համագործակցությունը շարունակում է իրականացնել պլանային պայմանավորվածության շրջանակներում, հատկապես Ռուսաստանի Դաշնության հետ: Այս մասին ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ հավելելով, որ այդ առնչությամբ խնդիրներ չկան: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հարցին, թե ինչո՞ւ մինչ այժմ ՌԴ-ից 200 մլն դոլար վարկով գնված սպառազինությունը չի ժամանում Հայաստան, նախարարն ասաց:
«Ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացվում է պլանային պայմանավորվածության շրջանակնում, հատկապես ՌԴ-ի հետ: Ռուսաստանի հետ մենք ոչ միայն այսօր ռազմատեխնիկական համագործակցություն ենք ապահովում, դեռ ավելին, պայմանագրի շրջանակներում ապահովում ենք աշխատանքներ ռազմական տեխնիկայի, հեռահար ու ճշգրիտ միջոցների ձեռքբերման ուղղությամբ: ԶՈւ ղեկավարությունը գիտի՝ այս ուղղությամբ ինչ անել և ժամանակին ամեն ինչ իրականացնում է»,- ասաց Սեյրան Օհանյանը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)