Հայաստանի դեմ ՄԻԵԴ ցանկացած վճիռ հիմք է վերլուծելու ու բացթողումները հասկանալու համար. Արփինե Հովհաննիսյան
ԱՐԽԻՎ
Հայաստանը վատթարագույն վիճակում չէ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից երկրի դեմ կայացրած վճիռների քանակով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, թե ՄԻԵԴ-ը օրերս Հայաստանի դեմ երեք վճիռ է կայացրել: «Բնական է, որ թե Հայաստանը, թե Եվրոպայի խորհրդի այլ պետություններ ձգտում են հասնել նրան, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իրենց դեմ վճիռներ չկայացնի: Ես կարող եմ ասել, որ այդ առումով Հայաստանը վատթարագույն վիճակում չէ: Եվ, որ ավելի կարևոր է, բնականաբար, թույլ են տրվում սխալներ, որոնցից հետո պետք է հետևություններ արվեն ու իրականացվեն քայլեր»,- նշեց նախարարը:
Արփինե Հովհաննիսյանը վստահեցրեց, որ Հայաստանի դեմ ցանկացած որոշումից հետո վերլուծություններ են իրականացվում՝ հասկանալու համար, թե որտեղ են եղել բացթողումները: «Եթե կան օրենսդրական բացեր, իրականացվում են համապատասխան բարեփոխումներ: Ընդհանրապես, ես կարծում եմ, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ցանկացած որոշում սկզբունքորեն հիմք է, որպեսզի վերլուծվի, թե որտեղ են եղել բացթողումները: Դրա համար հուրաքանչյուր հստակ գործով մենք պիտի քայլերի հաջորդականություն ունենանք՝ ինչ է պետք անել ու ինչպես անել»,- եզրափակեց արդարադատության նախարարը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)