Էր Ռիադը պետք է առաջին քայլն անի Թեհրանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար. Ռոուհանի
ԱՐԽԻՎ
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին այն կարծիքին Է, որ Էր Ռիադը պետք Է առաջին քայլն անի Թեհրանի հետ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Փարիզ իր պաշտոնական այցի ընթացքում նա հայտարարել Է France24 հեռուստաալիքին, Le Monde եւ Fran ce Cultur հրատարակություններին տված հարցազրույցում:
«Մենք դատապարտել ենք Թեհրանում Սաուդյան Արաբիայի դիվանագիտական ներկայացուցչության վրա կատարված հարձակումը: Մենք ձերբակալել ենք մեղավորներին, նրանք բանտում են: Այժմ Էր Ռիադը պետք Է նախաձեռնություն հանդես բերի»,- ասել Է Ռոուհանին:
Երկու երկրների միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ հունվարի 2-ին մահապատժի ենթարկվեց սաուդացի հոգեւորական այաթոլլա Նիմր ան Նիմրը: Մահապատժի փաստից գրգռված ցուցարարները հարձակում են կատարել Թեհրանում եւ Մեշհեդում թագավորության դիվանագիտական ներկայացուցչությունների վրա: Ի պատասխան, Սաուդյան Արաբիան հունվարի 3-ին խզել Է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)