Թուրքիայում ձերբակալվել են Պիկսոյի կտավը վաճառողները
ԱՐԽԻՎ
Ստամբուլի Բաքըրքյոյ թաղամասում ձերբակալվել են երկու անձինք, որոնք փորձել են վաճառել Պաբլո Պիկասոյի «Մերկ կինը, որը մազերն է սանրում» կտավը:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչեոլով թուրքական Demokrat Haber կայքը, ձերբակալվածները վերազգային հանցավոր խմբավորման անդամներ են:
Ոստիկանության աշխատակիցները խմբավորման անդամներին ներկայացել են որպես գնորդներ, անգամ պայմանավորվել են 1 մլն դոլար զեղչ արվելու մասին, հետո ձերբակալել են չարագործներին:
Կտավի կեղծ լինել-չլինելը պարզելու համար այն ուղարկվել է Ստամբուլի համալսարան հետազոտության:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը