Թուրքական ափերին միգրանտների նավ է խորտակվել
ԱՐԽԻՎ
Թուրքիայում՝ Էգեյան ծովի արևմտյան ափին, հունվարի 30-ին միգրանտներով նավ է խորտակվել: Մահացել է 33 մարդ, որոնցից 5-ը երեխաներ: Դեպքը տեղի է ունեցել Չանաքքալե նավահանգստի մոտակայքում: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությունը:
«Անադոլու»-ի տվյալներով' 75 մարդ' Աֆղանստանից, Սիրիայից ու Մյանմայից, փրկվել են ծովափի փրկարարների օգնությամբ: Միգրանտներն ուղևորվում էին Հունաստան՝ Լեսբոս կղզի:
Միգրացիայի միջազգային կազմակերպության տվյալների համաձայն' տարվա սկզբից ծովային ճանպարհով Թուրքիայից Հունաստան տեղափոխվելու փորձերի արդյունքում զոհվել է 218 մարդ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)