Սահմանին արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ
ԱՐԽԻՎ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 1-ին և լույս 2-ի գիշերը արձանագրվել է հակառակորդի ակտիվության նկատելի աճ:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների' նշված ժամանակահատվածում ադրբեջանական զինուժը տարբեր տրամաչափի հրաձգային («AK» ինքնաձիգերից, «ДШК» գնդացիրներից, «СВД» և «Իստիգլալ» տիպի դիպուկահար հրացաններից), հրետանային (60 և 82 մմ-ոց ականանետերից) և հաստոցավոր ավտոմատ նռնականետերից («ՀԱՆ-17») հայկական դիրքերի ուղղությամբ արձակվել է ավելի քան 900 կրակոց: Այս մասին տեղեկացնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ ստորաբաժանումները հակառակորդի նախահարձակ գործողությունները ճնշելու նպատակով դիմել են կանխարգելիչ քայլերի և վստահորեն ապահովել առաջնային բնագծի պաշտպանությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)