ՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում «Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է Բրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնում Քիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը «Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց «Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց 66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը Ինչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասին Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվել Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում է Եգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում են Վիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու 

ԵԽԽՎ-ում Ուոլթերի հակահայկական զեկույցի տապալումը ԼՂ հիմնահարցի խաղաղ կարգավորման օգտին է

ԱՐԽԻՎ

Ադրբեջանը միտումնավոր ամեն ինչ անում է վնաս հասցնելու եռանախագահների ջանքերին ու Մինսկի խմբի ձևաչափին, որի շրջանակներում փորձ է կատարվում հասնել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' 2015 թվականի աշխատանքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսին լրագրողներից մեկին հարցին ի պատասխան՝ հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրա խոսքով՝ Մինսկի խմբի համանախագահների դիրքորոշումը Ուոլթերի զեկույցի առնչությամբ անակնկալ չէր ինչպես ԵԽԽՎ պատվիրակների, այնպես էլ հենց Ադրբեջանի համար: «Կարծում եմ, որ Ադրբեջանի համար սա անակնկալ չէր կարող լինել, ուրիշ բան է, որ այդ երկիրը դժգոհ է, քանի որ դիրքորոշումը ուղղված էր հենց իրենց: Ո՞վ է փորձում տեղափոխել հիմնախնդիրը Մինսկի ձևաչափից դուրս. իհարկե՝ Ադրբեջանը: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա մենք բազմից ասել ենք այն, ինչ շեշտել են եռանախագահները: Այս հարցում մեր կարծիքները համընկնում են»,- ասաց Էդվարդ Նալբանդյանը:

Նա կարևորեց փաստը, որ ԵԽԽՎ պատվիրակներն Ուոլթերի զեկույցի քվեարկության ժամանակ քվեարկեցին հիմնահարցի խաղաղ կարգավորման գործընթացի օգտին և թույլ չտվեցին, որպեսզի այդ զեկույցն անցնի:

Անդրադառնալով Սարսանգի ջրամբարին առնչվող զեկույցին, ԱԳ նախարարն անտրամաբանական համարեց այն, որ նման զեկույց պատրաստողը, չնայած բազմաթիվ հրավերներին, չայցելեց Լեռնային Ղարաբաղ: Խորհուրդ տալով չուռճացնել այդ կարգի փաստաթղթերի նշանակությունը' Նալբանդյանը նաև նկատեց, որ ոչ թե Հայաստանը, այլ Ադրբեջանի բարձր ղեկավարությունն է տարբեր առիթներով նշել, որ ԵԽԽՎ բանաձևերը թղթի կտոր են:

Նրա դիտարկմամբ' Ադրբեջանը, տեսնելով, որ բանակցային սեղանի շուրջ չի կարողանում փաթաթել իր միակողմանի մոտեցումները, փորձում է մխիթարություն գտնել ինչ-ինչ ձևաչափերում և դուրս է գալիս ԵԱՀԿ-ի, նաև ԵԽԽՎ-ի դեմ:

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մերժել է բրիտանացի խորհրդարանական Ռոբերտ Ուոլթերի (ի դեպ, նա արդեն ԵԽԽՎ անդամ չէ- հեղ.) «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս օկուպացված տարածքներում» զեկույցը: Զեկույցին կողմ քվեարկեց 66, դեմ 70 պատգամավոր: Այս զեկույցի առնչությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն էին տարածել, որում, մասնավորապես, ասված էր. «Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մոտ ապագայում կարող է քննարկել հակամարտության վերաբերյալ բանաձևեր, և հիշեցնում ենք ԵԽԽՎ-ին ու տարածաշրջանային և միջազգային մյուս կազմակերպություններին, որ Մինսկի խումբը մնում է բանակցությունների համար միակ ընդունելի ձևաչափը: Մենք գնահատում ենք ԵԽԽՎ անդամների ցուցաբերած հետաքրքրությունը, սակայն կոչ ենք անում չձեռնարկել քայլեր, որոնք կարող են վնասել ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատին կամ բարդացնել շարունակվող բանակցությունները»:

Միևնույն ժամանակ, ԵԽԽՎ-ն ընդունել է Բոսնիայի ու Հերցեգովինայի ներկայացուցիչ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ բնակավայրերի բնակիչները կանխամտածված կերպով զրկվում են ջրից» թեմայով զեկույցը, որն ընդունվել է որոշակի լրամշակումներով: Զեկույցին կողմ է քվեարկել 98, դեմ՝ 71 պատգամավոր:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՀՀ-ն՝ առանց ՀԱՊԿ-ում ձայնի․ Մոսկվան սպառնում է, Բելառուսը՝ «կեղծ դաշնակից» անվանում«Նոր Զովք»-ի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԲրիտանական կատակերգության երկու աստղերը հայտնվել են սեռական ոտնձգությունների սկանդալների կենտրոնումՔիշնևում ներկայացվել է արհեստական բանականության ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ Հայաստանի դիրքորոշումը«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց«Ինձ գրում են՝ տարոսը քո երեխային».Գալյանը հուզվեց66 տարեկանում մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր ԴարչիևըԻնչպե՞ս համադրել հինն ու նորը Երևանում. Ռուբեն Գրիգորյանը՝ քաղաքաշինության և Club House մշակույթի մասինԳեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի պաշտոնյայի ու 4 տնօրենի վերաբերյալ գործը դատարան է ուղարկվելՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՂազախստանում բնակելի շենքի պատուհանից դոլարներով լի ճամպրուկներ են նետելԵգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսով
Ամենադիտված