Ավստրալիայում հայտնաբերվել է Զիկա վիրուսով վարակվելու նոր դեպք
ԱՐԽԻՎ
Ավստրալիայում հայտնաբերվել է Զիկա վիրուսով վարակվելու նոր դեպք: Վարակվածը կին է, ով վերջերս վերադարձել է Սալվադորից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը, այդ մասին ասված է Ավստրալիայի Առողջապահության նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Հաղորդվում է, որ կինն արդեն դուրս է գրվել հիվանդանոցից և ոչ իրեն, ոչ իր ընտանիքի անդամներին վտանգ չի սպառնում:
Ընդհանուր առմամբ, Ավստրալիայում հայտնաբերվել է Զիկա վիրուսով վարակվելու 24 դեպք, այդ թվում 3-ն՝ այս տարի: Հիվանդացության բոլոր դեպքերում վարակվածները եղել են այլ երկրներում:
Ավստրալիայի Առողջապահության նախարարությունը նշում է, որ անհանգստանալու պատճառ չկա, որովհետև վիրուսը տարածողներ չկան:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)