Հռոմի պապն ու Համայն Ռուսիո պատրիարքը չեն աղոթի միասին
ԱՐԽԻՎ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը և Մոսկվայի ու Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլն իրենց առաջիկա հանդիպման ժամանակ միասին չեն աղոթի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' այդ մասին TASS-ին տեղեկացրել է արտաքին եկեղեցական կապերի բաժնի ղեկավար, մետրոպոլիտ Վոլոկոլամսկի Իլարիոնը:
«Որքանով ես գիտեմ, արարողակարգով նախատեսված չեն համատեղ աղոթքներ: Հանդիպումը տեղի է ունենալու օդանավակայանում, այսինքն, կրոնական տարածքից դուրս, և այն բաղկացած է լինելու երկխոսությունից և հռչակագրի ստորագրումից»,- ասել է Իլարիոնը:
Նա նաև ավելացրել է, որ պապը և պատրիարքը կքննարկեն մի շարք հարցեր, այդ թվում' միջազգային ահաբեկչության խնդիրը և, ենթադրաբար, քրիստոնեությունը ժամանակակից աշխարհում:
Ավելի վաղ, պաշտոնական Վատիկանը հաստատել է Հռոմի պապի հանդիպումը Համայն Ռուսիո պատրիարքի հետ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)