«Հայկական Ժամանակ». Բան էր եղել, եկել էինք պարզեինք, պարզվեց, որ լոժնի էր. Գագիկ Բեգլարյան
ԱՐԽԻՎ
Երեկ կեսգիշերին մոտ Երևանի Պարոնյան փողոցում իր շքախմբով հայտնվել էր Երևանի նախկին քաղաքապետ, այժմ ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Գագիկ Բեգլարյանը: Նա կանգնած ինչ-որ բանի մասին էր զրուցում ոստիկանության Կենտրոնի բաժնի պետի տեղակալներ Արայիկ Պետրոսյանի, Արթուր Հովհաննիսյանի և այլ աշխատակիցների հետ:
«ՀԺ»–ի թղթակցի հարցին, թե ինչ է պատահել, Բեգլարյանն ասել է՝ ոչինչ, ավելի ուշ ավելացրել է.
«Բան էր եղել, եկել էինք պարզեինք, պարզվեց, որ լոժնի էր»: Հարցին, թե ինչպիսի՞ ընտրություններ է ակնկալում, և արդյո՞ք մայիսի 6-ին «պատերազմի» սպասենք, Բեգլարյանն ասել է.
«Մինչև այսօր նորմալ է: Առաջվա պես չի: Շատ հանգիստ է վիճակը»: Նա հրաժարվել է պատասխանել հարցին՝ ընտրողների ձայների քանի տոկոսը կստանա ՀՀԿ-ն:
«Ես հո գուշակ չեմ»,- ասել է նա:


















































Ամենադիտված
Երևանի 3 վարչական շրջանում 36 ժամ ջուր չի լինի