Այս գիշեր սահմանին նկատելիորեն լարված է եղել
ԱՐԽԻՎ
Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում փետրվարի 11-ին և լույս 12-ի գիշերն արձանագրվել է լարվածության նկատելի աճ: Ինչպես տեղեկացնում են ԼՂՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից, նշված ժամանակահատվածում հակառակորդ ը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, 60 միլիմետրանոց ականանետից (10 արկ), ՌՊԳ-7 (8 արկ), ՀԱՆ-17 (3 արկ), ՀՀՆ-9 (1 արկ) և ԳՊ-25 (6 արկ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 4500 կրակոց: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ առաջապահ զորամասերը հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ձեռնարկել են պատժիչ միջոցառումներ և շարունակել վստահորեն իրականացնել մարտական հերթապահություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)