Թուրքիան Սիրիայում պետք է կատարի լարվածության թուլացման պայմանավորվածությունները. Մոգերինի
ԱՐԽԻՎ
Թուրքիան Սիրիայում պետք է կատարի լարվածության թուլացման շուրջ Մյունխենում և Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, փետրվարի 15-ին հայտարարել է ԵՄ-ի արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին:
«Մի քանի օր առաջ մենք բոլորս, ներառյալ Թուրքիան, քննարկում էինք Սիրիայում հրադադարի և լարվածության թուլացման հարցերը: Բոլոր ուժերը, ներառյալ Թուրքիան, պետք է գործեն այդ ուղղությամբ»,- ասել է Մոգերինին, պատասխանելով Թուրքիայի կողմից Սիրիայում քրդերի դիրքերի գնդակոծումների և Սիրիայի տարածք մի խումբ թուրք զինվորականների ներխուժման մասին հաղորդագրությունների վերաբերյալ հարցին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)