Սարկոզիին մեղադրանք է առաջադրվել նախագահական ընտրարշավի ֆինանսավորման հետ կապված մեքենայությունների համար
ԱՐԽԻՎ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին մեղադրանքներ են առաջադրվել «Բիգմալիոն» գործի շրջանակներում: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է BFM-TV հեռուստաալիքը:
Փետրվարի 16-ին Սարկոզին հարցաքննության է ներկայացել Փարիզի դատարանին կից ֆինանսական հանցագործությունների հետաքննության բաժին: Հարցաքննությունը տևել է շուրջ 12 ժամ:
Նախկին նախագահին կասկածում են 2012 թվականի նախագահական ընտրարշավի ընթացքում ֆինանսական մեքենայությունների մեջ: Ֆրանսիական մամուլը գործը կոչել է «Բիգմալիոն»՝ այն PR-գործակալության անունով, որի օգնությամբ կատարվել է պետության նախկին ղեկավարի ընտրական մարաթոնի միջոցների մի մասի ֆինանսավորումը:
Մի շարք գնահատումներով՝ «Բիգմալիոնի» օգնությամբ անցկացված ապօրինի միջոցների չափը հասնում է շուրջ 10-11 միլիոն եվրոյի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)