Նոր համակարգչային վիրուսը կարող է հազարավոր սարքեր ախտահարել
ԱՐԽԻՎ
Փորձագետները հայտնաբերել են նոր համակարգչային խոցելիություն, որից կարող են տուժել հարյուր հազարավոր էլեկտրոնային սարքեր, հավելվածներ և ծառայություններ: Խնդիրն իրենց բլոգում նկարագրել են Google-ի փորձագետները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Չարագործները կարող են համատարած օգտագործվող համակարգչային կոդի միջոցով վերահսկողություն ստանալ օգտատերերի սարքերի նկատմամբ: Խնդիրը հայտնաբերել են glibc-ում. դա տարբեր կոդերի բաց պահոց է, որոնք օգտագործվում են համացանցին միացվող սարքերում:
Այդ նույն կոդն ընկած է ծրագրավորման շատ լեզուների, օրինակ՝ PHP-ի կամ Python-ի հիմքում: Դա պոտենցիալ սպառնալիք է ստեղծում մի ամբողջ շարք կայքերի և ծառայությունների համար. ցանցահենները կարող են «կոտրել» համաշխարհային վիրտուալ համակարգերի զգալի մասը կամ էլ վերահսկողություն ստանալ դրանց նկատմամբ:
Google-ի ինժեներները Red Hat-ի անվտանգության մասնագետների հետ համատեղ մշակել են ծրագրային ապահովում, որը կարող է լուծել խնդիրը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)