Լաթաքիայում սիրիացի թուրքմենները մարդասիրական օգնություն են ստացել Ռուսաստանից
ԱՐԽԻՎ
Բորջ Իսլամ քաղաքի բնակիչները, որը գտնվում Է Սիրիայի հյուսիսի Լաթաքիայի նահանգում, մարդասիրական օգնություն են ստացել Ռուսաստանից եւ Սիրիայի իշխանություններից, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Բորջ Իսլամը գտնվում Է Միջերկրական ծովի ափին՝ Լաթաքիայից 12 կիլոմետր հյուսիս ընկած շրջանում: Դրա բնակչությունը շուրջ 20 հազար Է, որի ճնշող մեծամասնությունը թուրքմեններ են (սիրիացի թուրքեր, որոնք բնակվում են սահմանամերձ շրջաններում): Այսօր քաղաքացիների գոյատեւումը, որոնք, հայրենակիցների օրինակով, արյունահեղ հակամարտության պատանդներն են դարձել իրենց պետության մեջ, մեծապես կախված Է դրսից ստացվող օգնությունից:
Մարդասիրական օգնության բաժանումից առաջ Բորջ Իսլամի քաղաքագլուխ Զուբեյր Իրիքը լրագրողներին հայտարարել Է, որ ՌԴ-ի եւ Սիրիայի կենտրոնական իշխանությունների կողմից ցուցաբերվող օգնության շնորհիվ իր քաղաքի բնակիչներն ապահովված են անհրաժեշտ ամեն ինչով, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)