Ես բարեգործ չեմ. Շարմազանովն իրեն դիմած քաղաքացիներին
ԱՐԽԻՎ
Այսօր՝ ՀՀԿ գործադիր մարմնի հերթական նիստից առաջ, երբ Հանրապետականի գրասենյակ էր մտնում Էդուարդ Շարմազանովը, դրսում հավաքված քաղաքացիները փորձեցին մոտենալ և օգնություն խնդրել։
Քաղաքացիները գումարային խնդիրներ ունեին, որին ի պատասխան Շարմազանովն ասաց, որ ինքը բարեգործ չէ։ Այս մասին տեղեկացնում է ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը:
«Ես բիզնեսմեն չեմ, բարեգործ չեմ։ Օրենքի շրջանակներում կաջակցեմ։ Նամակով գրեք, ոչ մի նամակ անպատասխան չի մնա։ Տեսախցիկի առաջ գումարային հարցեր քննարկելը ճիշտ չէ»,- քաղաքացիներին ասաց Էդուրադ Շարմազանովը և շտապ մտավ գրասենյակ։
Նշենք, որ այսօր ՀՀԿ ԳՄ նիստը մեկ ժամ ուշացումով մեկնարկեց։


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը