Արծվիկ Մինասյանը նախարարի պաշտոնում իրեն օտարված չի զգա
ԱՐԽԻՎ
Ինչպես հայտնի է մեր երկրում քաղաքական նոր համագործակցություն է սկսվում՝ ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիան սարերի ետևում չէ, ավելին՝ հուշագիրը կկնքվի հաջորդ շաբաթվա սկզբին:
ԼՈւՐԵՐ.com-ի տեղեկացմամբ՝ այսօր Ազգային ժողովում Արծվիկ Մինասյանը լրագրողների հարցրին արդյոք դժվա՞ր է նրա համար հեռանալ Ազգային ժողովից և ստանձնել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, պատասխանեց.
«Ազգային ժողովն ու կառավարությունը միասնական օրգանիզմ պետք է լինեն երկրում ծառացած խնդիրների հաղթահարման առումով՝ հետևաբար ինքս ինձ օտարված չեմ զգա: Ես ինձ կզգամ երկրի պետական կառավարման մի մասը, և եթե Աստծո կամոք լինի պաշտոնի հրաման, ուրեմն՝ սերտ համագործակցություն կլինի խորհրդարանի հետ»:
Մինասյանը դեռևս չգիտի թե ով պատգամավորի աթոռին իրեն կփոխարինի, իսկ ինչ վերաբերում է համագործակցության հուշագրի կետերին՝ չցանկացավ պատասխանել:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)