Պաշտոնանկություններ ոստիկանությունում
ԱՐԽԻՎ
Ոստիկանության համակարգում այսօր կադրային փոփոխություներ են տեղի ունեցել: ԼՈՒՐԵՐ.com-ի աղբյուրները հայտնում են, որ այսօր զբաղեցրած պաշտոնից ազատվել է Սիսիանի բաժնի ղեկավար Գուրգեն Բեգլարյանը: Վերջինիս փոխարեն այդ պաշտոնը զբաղեցրել է նույն տարածքի պահպանության բաժնի պետ Արմեն Մարկոսյանը: Իսկ Գուրգեն Բեգլարյանը նշանակվել է Արագածոտնի մարզային ոստիկանապետի տեղակալ:
Կադրային փոփոխություն է տեղի ունեցել նաև Աբովյան քաղաքում: Զբաղեցրած պաշտոններից ազատվել են Աբովյան քաղաքի ոստիկանապետն ու նրա տեղակալը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)