Քեմերոնը բացառել է ԵՄ կազմում մնալու հարցով երկրորդ հանրաքվեի անցկացումը
ԱՐԽԻՎ
Մեծ Բրիտանիայի' Եվրամիության կազմում մնալու հարցը հանրաքվեից հետո չի վերանայվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հղում կատարելով «Ռիա Նովոստի»-ին, այս մասին հայտարաել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը' խորհրդարանում ելույթի ժամանակ:
«Սա ուղիղ ժողովրդավարական որոշում է' մնա՞լ, թե՞ չմնալ, և ոչ մի կառավարություն չի կարող այն արհամարհել: Այդ հարցի վերանայումը երկրորդ անգամ չի լինի»,- ասել է Քեմերոնը խորհրդարանում:
Հունիսի 23-ին կանցկացվի Մեծ Բրիտանիայի Եվրամիության անդամակցության հարցով հանրաքվե:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)