Դամասկոսը ահաբեկիչներ է համարելու բոլոր նրանց, ովքեր դեմ են հրադադարին
ԱՐԽԻՎ
Սիրիայի ղեկավարությունը ահաբեկչական Է գնահատելու բոլոր այն խմբավորումները, որոնք չեն պաշտպանել հրադադարի ռեժիմը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ալ Մայադին» հեռուստաալիքը՝ հղում անելով Սիրիայի ԱԳ նախարարության պաշտոնական աղբյուրին:
«Զինված այն խմբավորումները, որոնք մերժել են մարտական գործողությունների դադարեցման որոշումը, կգնահատվեն որպես ահաբեկչական»,-ասել Է ԱԳՆ-ի ներկայացուցիչը:
Փետրվարի 23-ին արաբական ԶԼՄ-ներից մի քանիսը հայտնել Էին, որ ընդդիմադիր «Ազատ սիրիական բանակի» խմբերից մի քանիսը հայտարարում են, թե չեն ընդունում զինադադարը Սիրիայում, եթե դրա գործողությունը չի տարածվում «Ջեբհաթ ան Նուսրա» խմբավորման վրա, որն արգելված Է Ռուսաստանում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)