Վարդգես Գասպարին դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը
ԱՐԽԻՎ
ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Վարդգես Գասպարին փետրվարի 23-ին հացադուլ և ջրադուլ հայտարարելու մասին դիմում է ներկայացրել այլ խուց տեղափոխվելու պահանջով, ինչը բավարարվել է: «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավոր Վարդգես Գասպարին փետրվարի 24-ի ժամը 19:10-ին հացադուլը և ջրադուլը դադարեցնելու մասին դիմում է ներկայացրել:
ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի փոխանցված հաղորդագրության մեջ նաև նշվում է. «Վ. Գասպարիի պաշտպանները հայտարարություն են տարածել, ըստ որի' կալանավորը քրեակատարողական հիմնարկում ենթարկվում է խոշտանգումների: Տեղեկացնում ենք, որ սույն փաստի կապակցությամբ կատարվում է ուսումնասիրություն, ինչի արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)