Երկնագույն աչքերով կատուն համացանցի աստղ է դարձել (լուսանկարներ)
ԱՐԽԻՎ
Կոբի անունով կատուն իր երկնագույն աչքերի շնորհիվ համացանցի աստղ է դարձել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գրում է The Huffington Post-ը: Instagram-ում նրա հաշվում գրանցվել է 311 հազար մարդ, ևս շուրջ 6,5 հազարը՝ Facebook-ի էջում:
Բրիտանական կարճամորթ կատվի տիրուհին՝ արտ-տնօրեն Ռեբեկան, որի ամբողջական անունը հայտնի չէ, կենդանուն սիրեց «առաջին հայացքից»: Նա պատմել է, որ Կոբիին դուր է գալիս պտտվել տիրուհու հետևից, քնել նրա բարձին և խաղալ ջրի հետ:
Հաղորդագրության մեջ չի նշվում, թե որտեղ են ապրում Ռեբեկան ու նրա կատուն:




















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)