Թուրքական հրետանին պատասխան կրակ է բացել սիրիական բանակի ուղղությամբ
ԱՐԽԻՎ
Թուրքիան կրակով է պատասխանել դեպի իր տարածք ուղղված արկերին' արձակված Սիրիայից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ' վկայակոչելով Անատոլիական գործակալությանը' ТАСС-ը գրում է, որ թուրք զինվորականները հարվածել են այն շրջանին, ուր տեղակայված է սիրիական բանակի հրետանային հաշվարկը:
Դա եղել է այն բանից հետո, երբ Թուրքիայի ծայրամասային շրջանում հինգ արկ է ընկել: Դրանք ընկել են դատարկ տարածութան վրա ու տեղի բնակչությունից ոչ ոք չի տուժել: Սակայն Թուրքիան արձագանքել է այս ամենին' սահմանին գտնվող հրետանուց հարվածներ հասցնելով:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)