Պետերբուրգում հոսպիտալացվել է Ալեքսանդր Ռոզենբաումը
ԱՐԽԻՎ
Սանկտ Պետերբուրգում հոսպիտալացվել է ռուս երաժիշտ Ալեքսանդր Ռոզենբաումը: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով «Ռիա Նովոստի»-ն: Այս լուրը լրատվամիջոցին հաղորդել է երաժշտական խմբի արտիստներից մեկը: Նա տեղեկացրել է, որ Ալեքսանդր Ռոզենբաումի առողջության հետ կապված լուրջ խնդիրներ չկան: Այդուհանդերձ, նա հրաժարվել է ներկայացնել մանրամասներ Ալեքսանդր Ռոզենբաումի հոսպտալացման վերաբերյալ:
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով, Ալեքսանդր Ռոզենբաումը հոսպիտալացվել է սրտի խնդիրների պատճառով: Դրանից բացի հայտնի է դարձել, որ նա վատ է զգացել Սիրիայից վերադառնալու ժամանակ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)