Վատիկանում հավանություն են տվել «Օսկարի» արժանացած «Ուշադրության կենտրոնում» ֆիլմի սյուժեին
ԱՐԽԻՎ
Վատիկանի թերթը դրական գրախոսականներ Է հրապարակել «Ուշադրության կենտրոնում» ֆիլմի վերաբերյալ, որը դարձել Է «Օսկարի» վերջին արարողության ֆավորիտը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 1-ին այս մասին հաղորդել Է Reuters-ը:
Կինոնկարի սյուժեն հիմնված Է իրական իրադարձությունների վրա, որոնց ընթացքում Boston Globe թերթը երեխաների բռնաբարման դեպքեր Է բացահայտել քաղաքի արքեպիսկոպոսությունում:
Ֆիլմը թշնամական զգացմունքներ չի առաջացնում եկեղեցու նկատմամբ, գրում Է հոդվածի հեղինակ Օսերվատորե Ռոմանոն:
Կինոժապավենի սյուժեն «խորը ցավ Է առաջացնում հավատացյալների մեջ, որոնք դիմակայում են զարհուրելի իրականության բացահայտմանը», իր հերթին նշում Է հրատարակության մեկնաբան Լուսետա Սկարաֆիան:
Վատիկանի պաշտոնական տպագիր օրգանում ընդգծված Է, որ ֆիլմը տալիս Է «արիություն՝ դատապարտելու այն արարքները, որոնք պետք Է դատապարտվեն առանց վարանումների»:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)