Ադրբեջանցիների ավազակախումբը ՌԴ-ում զբաղվել է սպանություններով և թալանով
ԱՐԽԻՎ
Ռուսաստանի Վոլգոգրադ քաղաքում վնասազերծվել է բեռնատարներ թալանող ավազակախումբ: Հանցավոր խմբի կազմում Ադրբեջանի երեք քաղաքացիներ են:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ռուսաստանյան ԶԼՄ-ները, 35-ամյա Էլնուր Հոջաեւը, 30-ամյա Ասիֆ Յուսուբովը եւ 32-ամյա Զուլֆուգար Հասանովը իրենց երկու ոչ մեծ բեռնատար ավտոմեքենաներով հետեւել են ապրանքներով բեռնված բեռնասայլերին, գիշերելով կանգառում սպանել վարորդներին եւ թալանել բեռը' իրացնելով այն հարեւան Սարատովի մարզում:
Նման մի քանի դեպքերից հետո ՌԴ իրավապահներին հաջողվել է հանցանքի վայրում ձերբակալել ադրբեջանցիներին:
Օրերս Վոլգոգրադի մարզի դատախազությունը հաստատել է երեք ադրբեջանցիների նկատմամբ մեղադրական եզրակացությունը: Նրանց սպառնում է 25-ական տարի ազատազրկում կամ ցմահ բանտարկություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)