Թուրքական հեռուստատեսությունը թուրքերի համար Ռուսաստանին գլխավոր սպառնալիքն է դարձրել. Voice of America
ԱՐԽԻՎ
Ստամբուլի «Քադիր Հաս» համալսարանը հասարակական կարծիքի ուսումնասիրություն է անցկացրել, որը ցույց է տվել, որ Ռուսաստանն Իսրայելից առաջ է անցել որպես թուրքերի գլխավոր թշնամի: Այժմ Թուրքիայի բնակիչների մեծամասնությունը կարծում է, որ հենց Ռուսաստանն է իրենց երկրի համար մեծ վտանգ ներկայացնում, հայտնում է Voice of America-ն:
Սակայն, այդ արդյունքները այդքան էլ զարմանալի չեն, գտնում է «Քադիր Հաս» համալսարանի միջազգային հարաբերությունների փորձագետ Հաս Սոլի Օզելը:
«Թուրքիայի Ազգայնական և իշխանամետ լրատվամիջոցները շարունակում են մեղադրել Մոսկվային՝ Թուրքիայի դեմ դավադրության մեջ: Այսպիսով, անցյալ ամիս Բուլղարիայից թուրք դիվանագետի վտարման մեջ մեղադրել են Մոսկվային», - մեջբերում է պարբերականը վերլուծաբանի փաստարկները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)