Լրագրողները դիմել են ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ պահանջելով քննարկել Մհեր Սեդրակյանի վարքը
ԱՐԽԻՎ
Լրագրողական երեք կազմակերպություններ մարտի 1-ին դիմել են Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով՝ պահանջելով քննարկել իրենց հայհոյած ՀՀԿ խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի (Թոխմախի Մհեր) վարքը: Այս մասին «Լրագրողների միավորում» ՀԿ նախագահ Փայլակ Ֆահրադյանը:
«Մեր դիմումում լրագրողներին «նախիր» ասելու մասը չենք ներառել, քանի որ դրա ձայնագրությունը չունենք, ներառել ենք միայն լրագրողներին հայհոյելու մասը, որպեսզի քննարկեն՝ արդյոք պատգամավորը խախտել է էթիկայի նորմը, թե ոչ»,-ասաց նա:
Նշենք, որ Ազգային ժողովի էթիկայի ժամանակավոր հանձնաժողով են դիմել «Մեդիա եւ իրավունք», «Ազատ լրագրողների ասոցիացիա» եւ «Լրագրողների միավորում» ՀԿ-ները:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)