Եգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում են Վիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելու Մեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն Սիմոնյան Այսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառը Ուկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրա Ամանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Ռուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին «Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոց Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը Իրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռ 

Պատահական չէ, որ ես եմ եկել ձեզ ներկայացնելու ՊԵԿ նոր նախագահին. Սերժ Սարգսյան

ԱՐԽԻՎ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի համակարգի հարկային և մաքսային մարմինների ղեկավար կազմին ներկայացրել է ՀՀ ԿԱ ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանին: Հանրապետության Նախագահն անդրադարձել է նաև ՀՀ ֆինանսների նախարարությունը վերակազմակերպելու մասին իր հրամանագրին, նոր կարգավիճակում ՊԵԿ-ի առջև դրված խնդիրներին: «Մեր երկրում իրականացվող տնտեսական քաղաքականության ներկա փուլում անհրաժեշտություն է առաջացել մեր գերակա ուղղություններով կատարել արագ քայլեր, և այդ ընթացքում ձեզ վրա մեծ բեռ ու պատասխանատվություն է դրվում: Բոլոր այն դրական արդյունքները, որ դուք, մենք բոլորս միասին ձեռք ենք բերել վերջին ութ տարիների ընթացքում, այն բարեփոխումները, որ իրականացվել են համատեղ ջանքերով, այժմ պետք է նոր թափ ստանան: Այստեղ նստածներից շատերը տեղյակ են, որ ես համակարգին ծանոթ եմ. հաճախ եմ եղել հարկային մարմիններում, իսկ մաքսայինը համեմատաբար ավելի մեծ ուշադրության էր արժանացել, և մոտիկից ծանոթ եմ այն աշխատանքին, որ դուք կատարել եք: Կարծում եմ, ձեզնից յուրաքանչյուրը, ինչպես նաև յուրաքանչյուր գործարար դա զգում է: Դա լավ է, բայց բավարար չէ: Բավարար չէ, որովհետև մենք դեռևս շատ անելիքներ ունենք: Ձեր առջև դրված երկակի խնդիրը մնում է նույնը: Մի կողմից՝ պետական եկամուտների հավաքագրում այնքան, որքան նախատեսված է բյուջեով, մյուս կողմից' գործարար միջավայրի բարելավում, թափանցիկության ավելացում, արդարության ապահովում, ի վերջո, Հայաստանում ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծում և դրական հասարակական արձագանքի ապահովում: Իհարկե, բարդ խնդիր է, որևէ մեկը չի ասում, որ հեշտ է, այլապես վաղուց լուծված կլիներ, բայց հնարավոր է լուծել: Հնարավոր է երկու պարզ պատճառով: Նախ՝ այստեղ նստած հնաբնակները եթե համեմատեն, օրինակ, Հայաստանի հարկային համակարգը, շատ հեռու չեմ ուզում գնալ, 10-15 տարի առաջվա հետ, միանշանակ կգան այն եզրակացության, որ սարերի, ձորերի տարբերություն կա: Եվ երկրորդ՝ այն պարզ պատճառով, որ եթե աշխարհի շատ երկրներում կարողացել են դա իրականացնել, մենք ինչո՞ւ չպետք է կարողանանք: Միանշանակ կարող ենք և այս ուղղությամբ մենք պետք է մեծ ջանքեր գործադրենք:

Ձեր աշխատանքի քանակական ցուցանիշը եղել և մնալու է հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացումը: Այստեղ էլ մենք բավականաչափ առաջընթաց ունենք: Ես շատ ուրախ եմ, որ Կապանից կամ Գավառից կարելի է նստել համակարգչի մոտ և ծանոթանալ այն ձեռքբերումներին, որ դուք ունեք հարկային համակարգում: Այդ թափանցիկությունը պետք է ավելանա»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը և ընդգծել, որ ձեռքբերումների կողքին դեռևս շատ անելիքներ կան, որպեսզի Հայաստանն իր ցուցանիշներով չզիջի լավ տնտեսություն և վարչարարություն ունեցող երկրների ցուցանիշներին: Նա համակարգի աշխատակիցների առջև դրվող կարևորագույն խնդիրներից մեկն էլ համարել է գործարարությամբ զբաղվողների նկատմամբ համահավասար մոտեցումը, և այդ առումով հասարակության մեջ ճիշտ ընկալումներ ձևավորելը:

Ներկայացնելով ՊԵԿ նորանշանակ նախագահ Հովհաննես Հովսեփյանին՝ Հանրապետության Նախագահը նշել է, որ նա համակարգին օտար մարդ չէ և լինելով ՀՀ Նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար, մոտիկից ծանոթ է համակարգում իրականացվող ծրագրերին, ամբողջ անցուդարձին: «Վստահ եմ, որ ձեր օժանդակությամբ պարոն Հովսեփյանը կկարողանա կատարել իր առջև դրված այս մեծ պարտավորությունը: Բայց դուք պետք է օժանդակեք, սատարեք, պետք է ձեր աշխատանքին նոր թափ հաղորդեք: Ձեր աշխատանքը, առավել ևս արտաքին բացասական ազդակների հետ կապված մեր տնտեսության վիճակը, ինձ մղում է նրան, որպեսզի պետական եկամուտների կոմիտեի համակարգը դասեմ ազգային անվտանգության բաղկացուցիչների շարքին: Պատահական չէ, որ այսօր ես եմ եկել ձեզ ներկայացնելու կոմիտեի նոր նախագահին: Սա նշանակում է, որ ես մշտապես պատրաստակամ եմ լինելու ինքս անձամբ մասնակցելու ծագած խնդիրներին լուծումներ գտնելու գործընթացին:

Ակնհայտ է, երբ ղեկավար է փոխվում, համակարգը լարվում է, շատերը մտավախություն են ունենում իրենց հետագա աշխատանքի հետ կապված: Ուզում եմ ձեզ վստահեցնել, որ մտահոգությունը, միգուցե, առանձին դեպքերում պետք է տեղ ունենա, բայց հիմնականում անտեղի է: Ես խնդրում եմ նույնը փոխանցեք ձեր ենթականերին: Կադրային ջարդ չի լինելու: Բոլոր նրանք, ովքեր պատրաստ են նշածս պայմաններով աշխատելու, բոլոր նրանք, ովքեր պատրաստ են ջանք ու եռանդ ներդնելու համակարգում եղած դրականն ավելացնելու համար, հանգիստ կարող են շարունակել իրենց աշխատանքը: Բայց նրանք, ովքեր համարում են, որ մենք հասել ենք մի այնպիսի աստիճանի, երբ զարգացումը, երբ կոռուպցիայի, հովանավորչության դեմ պայքարն այլևս անհրաժեշտություն չէ, ապա կարծում եմ, այդ մարդիկ չեն կարող առաջ տանել համակարգի զարգացումները: Իսկ մեզ անհրաժեշտ են էներգիայով, համակարգի և երկրի ապագայի նկատմամբ հավատով և լավատեսությամբ լի մարդիկ: Բոլորիդ և, իհարկե, պարոն Հովսեփյանին հաջողություն եմ մաղթում այս ծանր աշխատանքը կատարելու գործում»,-ասել է ՀՀ Նախագահը:

ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին՝ իր նկատմամբ ցուցաբերած նման մեծ վստահության, ինչպես նաև նախորդ տարիներին իր գործունեության ընթացքում աջակցության համար: «Անառարկելի է, որ պետական եկամուտների ապահովման խնդրի կայուն լուծման համար հարկավոր է հետևողական աշխատանք արդարության, օրինականության, քաղաքացիական գիտակցութան, ինչպես նաև տնտեսական միջավայրի հավասարության և գրավչության բարելավման ուղղությամբ:

Մեծարգո՛ Նախագահ, թույլ տվեք նաև այսօր հրապարակավ խոստանալ Ձեզ և մեր քաղաքացիներին, որ բոլորիս կողմից մեծ ջանքեր, եռանդ և նվիրվածություն կներդրվի ոլորտի հետագա զարգացման համար»,-վստահեցրել է ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եգիպտոսը փորձում է նվազեցնել կախվածությունն Իսրայելի գազից, սակայն այլընտրանքները դեռ ուշանում ենՎիտկոֆն ու Քուշները ժամանել են Մոսկվա՝ Պուտինի հետ բանակցելուՄեզ ձայնազրկեցին այնտեղ, որտեղ բարձրաձայն լռում էին, երբ մեզ սպանում էին․ Ալեն ՍիմոնյանԱյսօրվանից Մաշտոցի պողոտայի որոշ հատվածներում կարգելվի կանգառըՈւկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12
Ամենադիտված