Թրամփը Ռուսաստանից պահանջել է վերադարձնել Սնոուդենին
ԱՐԽԻՎ
ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պետք է վերադառնա ԱՄՆ և կանգնի դատարանի առաջ: Այդ մասին միլիարդատեր Դոնալդ Թրամփը, որը Հանրապետական կուսակցությունից հավակնում է ԱՄՆ-ի նախագահի պաշտոնին, հայտարարել է նախընտրական հեռուստաբանավեճի ընթացքում: Նրա խոսքը մարտի 4-ին մեջբերել է ՌԻԱ Նովոստին:
«Ես հենց սկզբից ասում էի, որ Սնոուդենը լրտես է և պետք է վերադարձվի: Եվ եթե Ռուսաստանը հարգում է մեզ որպես երկիր, նա պարտավոր է վերադարձնել նրան»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակցին մեղադրում են լրտեսության մեջ, հայրենիք վերադառնալու դեպքում նրան մինչև 30 տարվա բանտարկություն է սպառնում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան