Սևանում հայտնաբերել են կորած ձկնորսներից երկուսի դին (լրացված)
ԱՐԽԻՎ
Մարտի 6-ին' ժամը 07:30-ին, Սևանա լճում վերսկսվել են որոնողական աշխատանքները: Ինչպես ԼՈՒՐԵՐ.com-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ժամը 09:39-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 09.37-ին Սևանա լճում՝ ափից մոտ 5 կմ հեռավորությունից, ջրափրկարարները ջրից դուրս են բերել 1974 թ. ծնված Ա. Վ.-ի, իսկ ժամը 13.55-ին՝ 1993 թ. ծնված Ա. Ա.-ի դիերը:
Հիշեցնենք, որ ձկնորսներն անհետացել էին մարտի 4-ին' և մարտի 5-ին, ժամը 09։15-ին Սևանա լճում Ա. Ա.-ի (ծնվ. 1993թ.) և Ա. Վ.-ի (ծնվ. 1974թ.) որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր էր մեկնել ՄՓՎ օպերատիվ խումբը՝ ջրափրկարարներով, փ/ծ գնդապետի գլխավորությամբ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)