Բժիշկներն Արմեն Ջիգարխանյանի վիճակը գնահատում են միջին ծանրության
ԱՐԽԻՎ
Ճանաչված դերասան Արմեն Ջիգարխանյանի վիճակը, որը հիվանդանոց է տեղափոխվել մարտի 5-ին, գնահատվում է միջին ծանրության: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Սկլիֆոսովսկու անվան ինստիտուտի տեղեկատու ծառայությունում:
Մարտի 6-ին Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող թատրոնում հայտնել են, որ դերասանին վերակենդանացման բաժանմունքից տեղափոխել են ընդհանուր պալատ:
«Նրան տեղափոխել են պալատ… Վիճակը միջին ծանրության է»,- նշել են տեղեկատուում:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)