Թիմուր այծի համար երեք հարսնացու են բերել
ԱՐԽԻՎ
Պրիմորիեի սաֆարի-պարկի Թիմուր այծի համար երեք հարսնացու են բերել: Այս մասին ՏԱՍՍ-ին պատմել է կենդանաբանական այգու տնօրեն Դմիտրի Մեզենցեւը:
Նրա խոսքով՝ Թիմուրը պետք է ընտրություն կատարի Սաիրա մարիական այծի, մերձմոսկովյան Մերկելի եւ Թաթարստանից Քսյուշայի միջեւ: «Բոլոր կենդանիներն էլ հիանալի են տարել թռիչքը: Նրանք արդեն հասել են սաֆարի-պարկ եւ արդեն մարտի 8-ին կծանոթանան Թիմուրի հետ»,- նշել Է Մեզենցեւը:
Մի քանի շաբաթ առաջ Պրիմորիեի ավաններից սաֆարի-պարկ Էին բերվել Թիմուրի սրտի եւս երկու հավակնորդուհիների:
Կենդանաբանական այգու ղեկավարությունը հունվարի 29-ին հայտարարել է այծի համար լավագույն ընկերուհու մրցույթ: Թիմուրի համար որոշել են հարսնացու գտնել, որպեսզի նա կարգի գա ավելի վաղ Ամուր վագրի հետ ընդհարումից հետո:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)