Քուրդ կանանց բռնաբարում են, սպանում և մերկ վիճակում գցում փողոցները. Կնյազ Հասանով (տեսանյութ)
ԱՐԽԻՎ
Այսօր Հայաստանում բնակվող քրդուհիները բողոքի ակցիա էին կազմակերպել՝ ի պաշտպանություն Սիրիայում և Իրաքում քուրդ կանանց։
Բողոքի դուրս եկած քրդուհիները բացականչում էինք «Մինչև կինը չլինի ազատ, ժողովուրդն ազատ չի լինի», «Փառք առաջնորդ Օջալանին», «Նահատակներն անմահ են», «Կին, կյանք, ազատություն»:
Լրագրողների հետ զրույցում Հայաստանում քրդական համայնքի առաջնորդ Կնյազ Հասանովն ասաց, որ հատկապես վերջին 6 ամսում Թուրքիայում պատերազմ է մղվում քուրդ ժողովրդի նկատմամբ:
«Թուրքական իշխանությունները, ոստիկանները մեր աղջիկներին տանում են, բանտ են քցում, բռնաբարում են, ոտնձգություններ են կատարում, սպանում և մերկ վիճակում գցում են փողոցները, որպեսզի մյուսները վախենան, ահ ու սարսափի մեջ լինեն, որպեսզի չմասնակցեն բողոքի ակցիաներին»,- ասաց Հասանովը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)