Արա Սադոյանը շնորհավորեց կանանց Մարտի 8-ը
ԱՐԽԻՎ
Ազգային պատկերասրահի որմնանկարչության սրահում մթնոլորտը տոնական էր ու ջերմ: Կանանց միջազգային օրվա' Մարտի 8-ի կապակցությամբ հերթական հանդիպումն էր կազմակերպվել Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանի նախաձեռնությամբ: Մեկտեղվել էին վարչական շրջանի ենթակայության հիմնարկների, մշակութային, կրթական օջախների, և աշխատակազմի կին ներկայացուցիչները: Շնորհավորելով կանանց Արա Սադոյանը բարեմաղթեց նրանց քաջառողջություն, կանացի երջանկություն և աշխատանքային և անձնական նոր ձեռքբերումներ:
Դպրոցների, մանկապարտեզների, մշակութային օջախների, թանգարանների տնօրեններ, սիրված և հայտնի դերասանուհիներ, երգչուհիներ, արվեստագետներ' մեկտեղվել էին և սրահը լցրել ջերմությամբ և լույսով: Ներկաները վարչական շրջանի ղեկավարից ստացան գեղեցիկ ծաղկեփնջեր, իսկ առավել ակտիվ գործունեության երկարամյա և նվիրյալ աշխատանքի, համագործակցության համար գեղեցիկ սեռի երկու տասնյակից ավել ներկայացուցիչներ' նաև պատվոգրեր և շնորհակալագրեր:





















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)