Սուրում կրկին թուրք-քրդական բախում է տեղի ունեցել
ԱՐԽԻՎ
Դիարբեքիրի Սուր գավառում, որտեղ երկրի ներքին գործերի նախարար Էֆքան Ալայի համոզմամբ ռազմական գործողությունները դադարեցվել են, Քրդական բանվորական կուսակցության (PKK) անդամները նոր հարձակում են իրականացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով թուրքական «Հուրիեթ» պարբերականը, հարձակումն իրականացվել է այն ժամանակ, երբ այդ տարածում են գտնվել փոխնահանգապետն ու Դիարբեքիրի անվտանգության վարչության պետը:
Թուրքական կողմը պատասխան կրակ է բացել քուրդ զինյալների դեմ: Կողմերի միջև բախումը շարւնակվել է մոտ 5 րոպե: Հաղորդվում է, որ զոհվել է 2 քուրդ զինյալ:
Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Սուր գավառում դեռևս 2015 թվականի նոյեմբերի 28-ից թուրքական զինված ուժերի գործողությունները վերջապես դադարեցվել են: Սուրում, սակայն, դեռևս պահպանվում է փողոց դուրս գալու արգելքը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)