Համերգից 4 ժամ ուշանած Մադոննան բեմ է դուրս եկել ծաղրածուի հագուստով
ԱՐԽԻՎ
Երգչուհի Մադոննան մարտի 10-ին Մելբուռնում կայացած իր համերգից ուշացել Է գրեթե չորս ժամ, այնուհետեւ հանդիսատեսներին Է ներկայացել ծաղրածուի հագուստով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Երգչուհին բեմում մանկական եռանիվ հեծանիվ Էր վարում եւ անվայելուչ անեկդոտներ պատմում:
I Got To Save My Baby երգը կատարելիս երգչուհին լաց Է եղել, դա բացատրելով այն բանով, որ այժմ ԱՄՆ-ում դատական լսում Է ընթանում իրեն 15-ամյա որդու՝ Ռոքոյի նկատմամբ խնամակալությունից զրկելու շուրջ: Գործի հայցվոր Է հանդես եկել իր նախկին ամուսինը՝ ռեժիսոր Գայ Ռիչին: Պատանին որոշում Է ընդունել ժամանակավորապես հոր հետ ապրել Մեծ Բրիտանիայում:
Մադոննան իր Rebel Heart շրջագայության ընթացքում ծաղրածուի կերպարն առաջին անգամ Է օգտագործում: Մարտին ավելի վաղ նա իր տեսագրության մեջ հրապարակել Էր նոր շոուի փորձերը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)