Ուկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրա Ամանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունը Նոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում է Ռուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղել Շտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին «Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոց Թրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքում Էջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքը Իրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռ Սուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Խցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ 24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարով 

Հայկական շախմատը սերնդափոխության հետ կապված խնդիրներ չունի. Սերժ Սարգսյան

ԱՐԽԻՎ

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 11–ին ՌԴ մայրաքաղաքում մասնակցել է Շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարի պաշտոնական բացման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բացման արարողությանը Սերժ Սարգսյանն անդրադարձ է կատարել մրցաշարի կազմակրպմանը և դրանում Լևոն Արոնյանի մասնակցությանը:

Սերժ Սարգսյանը շեշտել է, որ մրցաշարը հովանավորում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան, սակայն որոշվել է մրցաշարն անցկացնել Մոսկվայում, որտեղ շախմատի հանրահռչակման համար ավելի լայն հնարավորություններ կան: «Սա մեզ համար ոչ միայն հնարավորություն է, որ Լևոն Արոնյանը դառնա աշխարհի չեմպիոնի տիտղոսի հավակնորդ և մրցի Մագնուս Կարլսենի հետ, այլ նաև շախմատի պրոպոգանդայի լայն հնարավորություն է: Կարծում եմ, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիան, ՖԻԴԵ-ն շատ մեծ ջանքեր են ներդրել և այսպիսի հոյակապ պայմաններ ստեղծելով հավակնորդների համար' կարծում եմ, իրոք, փայլուն գործ են կատարել»,- նշել է ՀՀ Նախագահը: Սերժ Սարգսյանի դիտարկմամբ' մրցաշարում շախմատի մեծ վարպետների առաջին քայլերը վկայում են, որ այն լինելու է շատ լարված: «Բոլորը շատ զգույշ են խաղում: Ես շախմատի մեկնաբան չեմ, բայց տեսնում եմ, որ շատ զգույշ են խաղում: Լարված մրցաշար է լինելու, որովհետև, իրոք, շատ մեծ է պատասխանատվությունը և հնարավորություններն էլ շատ մեծ են»,- նկատել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահը:

Անդրադառնալով մրցաշարում Լևոն Արոնյանի մասնակցությանը' Սերժ Սարգսյանը նշել է, որ իր ակնհայտ ցանկությունն է, որ Լևոն Արոնյանը հաղթի և աշնանը մրցի աշխարհի չեմպիոնի հետ: «Ես կարծում եմ, որ դա միայն ցանկություն չէ, այլ օբյեկտիվ գնահատական, որովհետև Լևոն Արոնյանը շատ երկար տարիներ է ընթացել դեպի այս մրցաշար: Կարծում եմ, որ սա իր համար լավագույն հնարավորություն է, և նա պետք է այս հնարավորությունն օգտագործի: Հակառակ պարագայում հետո շատ ավելի դժվար է լինելու: Իհարկե, շախմատի պատմության մեջ շատ են դեպքերը, երբ հավակնորդը, չօգտագործելով լավագույն հնարավորությունը, հետո հասնում է մեծ բարձունքների, բայց ավելի շատ են դեպքերը, երբ անհրաժեշտ պահին ուժեղ հավակնորդն օգտագործում է հնարավորությունը»,- ընդգծել է ՀՀ նախագահը:

Սերժ Սարգսյանը նաև նշել է, որ Լևոն Արոնյանին միշտ առանձնացրել է բնավորության շատ լավ մի գիծ' պատասխանատվության մեծ զգացումը: «Մեր հավաքականը հասել է փայլուն հաջողությունների, և կարծում եմ, որ, ուրիշների դերը բնավ չնսեմացնելով, այս հաջողությունների մեջ Լևոնի վաստակը շատ մեծ է»,- նշել է նախագահը: Այս համատեքստում նախագահն առանձնացրել է Լևոն Արոնյանի վստահ խաղը: «Նա թիմի առաջնորդն է, թիմի լիդերն է, և բոլորը նայում, տեսնում են թե առաջին, գլխավոր տախտակի վրա ով է մրցում և ինչպես է մրցում, և դա մնացածներին ակնհայտորեն տրամադրում է: Նրան ք իրենց խաղը կառուցում են նաև հաշվի առնելով առաջատարի արդյունքը: Շատ կարևոր է, որ միշտ իր մոտ պատասխանատվության զգացումը շատ մեծ է եղել, և միգուցե նաև ինչ-որ պահերի այդ զգացողությունը նրան խանգարել է: Երեկ ես թեթև, շատ կարճ զրույց եմ ունեցել Լևոնի հետ և ասել եմ, որ անշուշտ մենք ուզում ենք, որ նա հաղթի, սակայն անգամ հնարավոր անհաջողությունը չի կարող նսեմացնել նրա վաստակն ընդհանրապես հայկական շախմատի զարգացման գործում: Նա ազատ է իր ստեղծագործության մեջ, իսկ դա ստեղծագործություն է, շատ մեծ ստեղծագործություն»,- ընդգծել է Սերժ Սարգսյանը:

«Ինչպե՞ս պետք է ապահովել սերնդափոխության բնականոն ընթացքը, որպեսզի հետագայում երիտասարդ շախմատիստներն արժանի փոխարինողներ լինեն», - հարցին ի պատասխան' ՀՀ Նախագահը նշել է, որ այդ խնդիրը շատ ակտուալ չէ, որովհետեւ եւ Լեւոն Արոնյանը, եւ Գաբրիել Սարգսյանը դեռեւս այն տարիքում չեն խոսելու համար այն մասին, որ նրանք պետք է մոտ ապագայում իրենց տեղը զիջեն ուրիշներին:

«Իսկ առաջատարների խաղից, ինչպես հասկանում եք, շատ մեծ բան է կախված: Բայց, այնուհանդերձ, Վլադիմիր Հակոբյանն, ով եւս շատ մեծ վաստակ ունի հայկական շախմատի զարգացման գործում, արդեն հասել է մի տարիքային եզրագծի, որ այլեւս դժվար է ամեն մրցաշարում հաջողության հասնել: Ընդհանրապես, շախմատը բավականին երիտասարդացել է, այսպիսի բան երբեք շախմատի պատմության մեջ չի եղել: Պարզ է, որ դա ստիպում է մեզ մտածել սերնդափոխության, երիտասարդ շախմատիստների առաջխաղացման մասին: Իսկ այստեղ շատ մեծ բարդություն չկա, որովհետեւ հավաքականը ձեւավորելիս մենք ղեկավարում ենք չափանիշներով. ունե՞ս վարկանիշ, ունե՞ս խաղի որակ, ուրեմն դու պետք է լինես հավաքականում: Մեկ բացառություն ունենք, որ հավաքականում, չորսին գումարած, ներգրավում ենք նաեւ Հայաստանի չեմպիոնին: Բայց Հայաստանի առաջնությունն այնպիսի մակարդակ ունի, որ չի զիջում շատ միջազգային մրցաշարերի, եւ այնտեղ հաղթելն էլ այնքան հեշտ չէ: Այսինքն, մենք հավաքականը ձեւավորում ենք օբյեկտիվ չափանիշներով, որը, մի կողմից, բոլոր շախմատիստներին համոզում է, որ մենք այն ձեւավորում ենք արդարության սկզբունքով, մյուս կողմից՝ մենք սուբյեկտիվ մոտեցում ուղղակի չենք ցուցաբերում: Այս առումով, համենայնդեպս վերջին առաջնությունները ցույց են տալիս, որ մենք ունենք արժանի փոխարինողներ: Իհարկե, միանշանակ որեւէ մեկին չվիրավորելով, կարող եմ ասել, որ այսօր ես չեմ տեսնում մեկին, ով կարող է փոխարինել Լեւոն Արոնյանին: Բայց դա ոչինչ չի նշանակում. փոխարինողը մեկ տարի հետո կարող է ի հայտ գալ, կամ՝ իմ տեսակետն օբյեկտիվ է, բայց օբյեկտիվ՝ այսօրվա համար: Մեկ տարի հետո կարող է այլ կարծիք ունենալ»,- ասել է Սերժ Սարգսյանը:

Նախագահի խոսքով՝ մենք ունենք փայլուն երիտասարդներ, բայց կա մեկ հանգամանք. այդ երիտասարդները, իրենց բնատուր տաղանդից ու իրենց այսօրվա որակից բացի, պետք է ունենան շատ մեծ նվիրում:

«Այսօր շախմատը դարձել է մի մարզաձեւ, կամ՝ արվեստի մի տեսակ, որը պահանջում է շատ տաժանակիր աշխատանք: Ահա այդ աշխատասիրությունը պետք է լինի: Մենք ունենք 5-6 երիտասարդներ, գրեթե՝ երեխաներ, պատանիներ, ովքեր աշխատասիրություն ունենալու դեպքում կարող են հասնել շատ մեծ բարձունքների: Այսօր մենք ունենք աշխարհում գրոսմայստերների ամենամեծ քանակը՝ բնակչության թվի համեմատ: Ես համարում եմ, որ դա շատ լավ է»,- եզրափակել է Հանրապետության ղեկավարը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ուկրաինական ԱԹՍ-ները ավելի քան 8 ժամ հարձակվել են Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանի շրջանի վրաԱմանորյա ձևավորման գործընթացով պայմանավորված՝ կդադարեցվի «Հաղթանակ» կամրջի երթևեկությունըՆոր Հաճնում և Նոր Գեղի բնակավայրում գազանջատում էՌուսական հարվածի հետևանքով Ուկրաինայի Խմելնիցկիի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են եղելՇտապօգնությունը հասել է կանչից 16 րոպե անց․ Գալյանը՝ Արսեն Գևորգյանի մահվան մասին«Չարլզ» փոթորկի պատճառով Պորտուգալիան փակում է 8 հազար դպրոցԹրամփի պաշտոնանկության փորձ, պայթյուն՝ ՌԴ-ում․ ՀՀ-ն ՀԱՊԿ-ում զրկվել է ձայնից, բայց մնում է դաշինքումՈւշակովը հայտնել է, թե ինչ հարցեր է Պուտինը քննարկելու Ուիթքոֆի և Քուշների հետԷջմիածին–Երևան ավտոբուսների վերջնակետը կլինի Մատենադարանի հարակից տարածքըԻրանը շարունակում է վերականգնել հրթիռային զինանոցը․ ամսական կարող է արտադրել մինչև 50 բալիստիկ հրթիռՍուրեն Կատվալյանը՝ պատանեկան Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիրԻսրայելը հարվածել է Գազայի հատվածում գտնվող բժշկական կենտրոնին․ առնվազն 6 մարդ զոհվել էԽցանում առաջացնող իրավախախտումների մասով Ոստիկանությունը էականորեն խստացրել է վարչարարությունը. ՆԳՆ խոսնակ24 կարատանոց հազվագյուտ վարդագույն ադամանդը վաճառվել է ավելի քան 14,6 միլիոն դոլարովԻՀՊԿ. Հորմուզի նեղուցում ավելի քան 4 մլն բարել նավթ տեղափոխող երկու գերխոշոր լցանավ է պայթել«Էլեկտրոնային հաշվարկային փաստաթղթեր» համակարգում առաջացել են որոշակի խափանումներ․ ՊԵԿՍի Ծինփինը հայտարարել է, որ Թայվանի վերամիավորումը Չինաստանի հետ անխուսափելի էՀյուսիսային Կորեան ռազմական պատասխան է խոստացել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ստորջրյա ուժերի ընդլայնմանըՉի կարելի մարդկանց մահերը ներկայացնել որպես վիճակագրությունEl Mundo. Իսպանիայում համընդհանուր գործադուլի ընթացքում ավելի քան 100 մարդ է ձերբակալվելՊուտինը բանակցում է Թրամփի բանագնացների հետ․ Մոսկվայում քննարկում են Ուկրաինայի պատերազմի ավարտըՎանաձորում 70-ամյա վարորդը բեռնատար Gazel-ով վրաերթի է ենթարկել 38-ամյա հետիոտնին․ վերջինս հոսպիտալացվել էՍրբուհի Գալյանը հանդիպել է Ռուսաստանի արդարադատության նախարարի հետԿարո՞ղ է Նեթանյահուն անցումային կառավարության պայմաններում պատերազմ սկսել Իրանի դեմԳեղարքունիքում 5 հոգի, այդ թվում՝ 3 անչափահաս, «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ տեղափոխվել են ԲԿՆախագահի աղմկահարույց ձերբակալություն, Իրանի սպառնալիքը ԱՄՆ-ին․ աշխարհը եռում է«Գոլդ» համարանիշների վաճառքից ստացված 6,5 մլրդ դրամը կհատկացվի ՆԳՆ-ինԸնդդիմադիր քաղաքական գործունեությունը համարվում է հանցագործությունԻշխանությունը կընդունի ընդդիմության առաջարկը. Ալեն Սիմոնյանը փակե՞ց քաղաքապետ դառնալու ճանապարհը«Հերա» տիեզերանավը մանրամասն ուսումնասիրում է ՆԱՍԱ-ի կողմից հարվածված աստերոիդըՈւիթքոֆը հույս է հայտնել, որ Աբու Դաբիում եռակողմ բանակցություններից հետո խաղաղությունն ավելի մոտ էԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP-ի իրականացմանն առնչվող օրենսդրական փաթեթըԱշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից և կգործի մինչև լուսաբացԵղեգնաձորում 14 և 15 տարեկան աղջիկների միջև ծեծկռտուք է եղել․ մի անձ մարմնական վնասվածքներ է ստացելՏարադրամի փոխարժեքները նոյեմբերի 12-ինՀայաստանից սիգի ձկնկիթի արտահանման արգելքը երկարաձգվել է ևս 6 ամսովԱՄՆ-ում քաղաքական պայքար և Բրազիլիայի նոր էներգետիկ ծրագիրը ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստՕգտվե՛ք «Road Control» հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը. ՆԳՆՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՀարավային Կարոլինայում կենդանի թաղված տղայի հայրը մեղադրվում է սպանության փորձի մեջՄասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել․ գողոնը հայտնաբերվել էԲացել է պատուհանն ու բնակարանից կենցաղային էլեկտրական սարքեր գողացելԱրմեն Գրիգորյանին «այլ դերում են օգտագործում»․ Տիգրան ԱբրահամյանՍպասվում է առանց տեղումների եղանակՄի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՕրվա խորհուրդ. Նոյեմբերի 12Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում. նա հավաքում է իրերը. «Հրապարակ»Չեմ վերցնելու Արտաշատ խոշորացված համայնքի ավագանու մանդատը․ Գերասիմ ՎարդանյանՈւիթքոֆը և Քուշները ժամանել են Մոսկվա
Ամենադիտված