Պակիստանում ածխի հանքի փլուզման հետևանքով առնվազն 7 մարդ է մահացել
ԱՐԽԻՎ
Պակիստանի հյուսիս-արևմուտքում ածխի հանքում տեղի ունեցած փլուզման հետևանքով առնվազն 7 մարդ մահացել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը' վկայակոչելով ՏԱՍՍ-ը, առնվազն 45 հանքափոր էլ փլուզման արդյունքում մնացել է հանքում փակված:
Նշվում է, որ փլուզումը տեղի է ունեցել այսպես կոչված «Դաշնային վերահսկողության ցեղերի տարածքում»' Օրկազայ նահանգում: Դեպքի մանրամասները պարզվում են:


















































Ամենադիտված
Սոչի մեկնող ինքնաթիռը ճանապարհին անցկացրել է մեկ օր, սակայն տեղ չի հասել